Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը ամենանորարարական երկրների շարքում
Գլոբալ նորարարական ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը ամենանորարարական երկրների շարքում, ցանկում ընդգրկված է 130 երկիր:
Հարավային Կովկասի երկրները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները՝ Վրաստանը 48-րդն է, Հայաստանը՝ 64-րդը, Ադրբեջանը՝ 84-րդը:
Բացի այդ, Հայաստանն այլեւս չի համարվում միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր և գրանցել է սպասվածից բարձր արդյունքներ: Ներկայումս Հայաստանը համարվում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր: