Կարո՞ղ է արդյոք վիրտուալ շփումը լիովին փոխարինել իրականին
Մեր ժամանակներում տեխնոլոգիաները մեզ տանում են վիրտուալ աշխարհ՝ երբեմն գրեթե ամբողջովին փոխարինելով իրականին։ Այս միտումը վերաբերում է նաեւ մեր շփումներին։ Ինտերնետը փոխարինել է միմյանց հետ մեր շփումներին։ Գիտնականները փորձել են պարզել, թե որքանով են այդ փոփոխություններն ազդել մեր գիտակցության վրա եւ կա արդյոք տարբերություն կենդանի եւ վիրտուալ շփման միջև։
Յելի համալսարանի գիտնական Ջոյ Հիրշը և նրա գործընկերները օգտագործել են ժամանակակից գործիքներ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է աշխատում մեր ուղեղը խոսակցության ժամանակ։ Նրանք հետևել են, թե ինչպես է աշխատում երկու մարդկանց ուղեղը առերես խոսակցության ժամանակ, հետո համեմատել են Zoom-ով խոսակցությունը։ Արդյունքները խիստ տարբեր էին, տեղեկացրել է «Ֆոկուս»-ը։
Ինչո՞ւ է այդպես։ Իրական կյանքում մեր ուղեղը մշտապես ազդանշաններ է ուղարկում դեմքի միջոցով՝ ժպիտ, կիտած, բարձրացված ունքեր։ Այդ ազդանշանները շատ բան են ասում այն մասին, թե ինչ է զգում մեր զրուցակիցը։ Հիրշի թիմը ստեղծել է հատուկ գործիքներ, որոնք թույլ են տվել հետևել ուղեղի գործունեությանը կենդանի շփման ժամանակ։
Նրանք նկատել են, որ Zoom-ով շփման ժամանակ ուղեղն այդքան ուժեղ չի արձագանքում, ինչպես առերես խոսակցության ժամանակ։
Հիրշը կարծում է, որ իրական շփումը մեր սոցիալական վարքի կարեւոր գործոնն է։ Օնլայն խոսակցությունները պարզապես մեր ուղեղին նման հարուստ փորձ չեն տալիս։ Դա չի նշանակում, որ մենք պետք է լիովին հրաժարվենք Zoom-ից։
Չնայած տեխնոլոգիաները թույլ են տալիս մեզ շփվել անհավանական միջոցներով, ոչինչ չի կարող համեմատվել հին ու բարի կենդանի շփման հետ, երբ խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես է իրապես գործում մեր ուղեղը։ Հաջորդ անգամ, երբ զգաք, որ անձնական շփումը ձեզ պակասում է, իմացեք, որ ձեր ուղեղը ցանկանում է գործի դրվել 100 տոկոսով։