ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ջուր չօգտագործող լվացքի մեքենա

Գրեթե ընդհանրապես ջուր չօգտագործող լվացքի մեքենան վաճառքում հայտնվել է 2010 թվին: Այս էկոլոգիական մոդելը Անգլիայի Լիդսի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Բերկինշոուի նախագիծն է: Նոր մեթոդով աշխատող լվացքի մեքենան միայն մեկ բաժակ ջուր է օգտագործում և մանրագույն նեյլոնային պոլիմերներ: Խոնավ  պայմաններում այդ պոլիմերները կեղտը հանում են հագուստի վրայից:

Այս նորարարական մեթոդի շնորհիվ  մեքենան, ի տարբերություն սովորականի,  30% էներգիա և 90% ջուր է խնայում: Բացի այդ լվացքի փոշու և այլ միջոցների ծախսը նույնպես  ավելի քիչ է:Այս մեքենայով լվալուց հետո հագուստն արդեն չոր է: