ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ընկերներ որոնելու գեջետ

Մանն նահանգի համալսարանի ուսանողները հնարել են մի էլեկտրոնային սարք, որի շնորհիվ հնարավոր է ընկերներին գտնել ոչ միայն ինտերնետի միջոցով, այլև փողոցում: Ուսանողներն իրենց սարքն անվանել են Friend Finder (Ընկեր որոնող):

Օգտագործողներն իրենց անձնական տվյալները, տեղեկատվություն` իրենց հետաքրքրությունների ու նախասիրությունների մասին ներմուծում են հատուկ մասնագիտացված համակարգչային ծրագիր:Դրանից հետո տվյալները ներբեռնում են  Friend Finder սարք: Այս գործընթացից հետո սարքն ամրացնում են հագուստին կամ պայուսակին:

Հենց մարդը հանդիպում է միևնույն հետաքրքրությունների ու նախասիրությունների տեր մեկ ուրիշի (առավելագույնը 30 ֆունտ հեռավորության վրա), դիսփլեյի վրա տեղակայված փոքրիկ լամպն ազդանշան է ուղարկում: Տիրոջը տեղեկացնելով` ամբոխի մեջ հավանական ընկերոջ գտնվելու մասին:

Սարքի հեղինակները կարծում են, որ այն օգնում է փողոցում անծանոթների հետ ծանոթանալ և զրուցել, իսկ ընդհանուր հետաքրքրությունների արդյունքում շփումն ավելի դյուրին է: