ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Բղավող կշեռք

Ավելորդ քաշի դեմ պայքարելու համար տարբեր հարմարանքներ ու գեջետներ կան`սովորական կշեռք, սպորտային տարբեր հարմարանքներ և այլն:

Ավելորդ  քաշի խնդիրն առավելապես հոգեբանական բնույթ ունի: Այդ իսկ պատճառով դրա դեմ պայքարելու համար սոցիալական բնույթի պատճառաբանություն է հարկավոր: Riant Weighing Scale կշեռքը ոչ միայն կշռում, այլև բարձրաձայն հայտնում է կշռվողի քաշը: Որքան ծանր է կշռվողը, այնքան ավելի բարձր է կշեռքը բղավում քաշը: Ընդհուպ այն աստիճան, որ կարող են այդ մասին լսել շենքի մյուս բնակիչները: