ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԻ ՆՈՈՒԹԲՈՒՔ, ՈՐԸ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՅԱՑՔՈՎ

 

Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած ցուցահանդեսում ներկայացվել է մի նոութբուք, որը կառավարվում է մարդու հայացքով:

Այդ տեխնոլոգիան մշակել է Tobii ընկերությունը եւ իրացրել Lenovo նոութբուքում: Այն հիմնված է աչքի համար անտեսանելի ինֆրամարմիր ճառագայթման եւ հատուկ տեսախցիկների վրա:

Համակարգը թույլ է տալիս պտտել փաստաթղթերը, մշակել պատկերները,  ավտոմատ կերպով նվազեցնել դիսփլեյի պայծառությունը:

Առայժմ հայտնի չէ, թե երբ նոութբուքերը կներդրվեն արտադրության մեջ: