ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Աշխարհում մոտավորապես 900 մլն մարդ խմելու  ջրի պակաս է զգում: Երկրագնդի մի շարք տարածաշրջաններում բավարար քանակությամբ քաղցրահամ ջուր չկա:
Ավստրիալացի երիտասարդ գիտնական Ջոնաթան  Լյաոնը ստեղծել է մի սարք, որը մաքրում է կեղտոտ ջուրը և վերածում խմելու ջրի:
Ոչ բարդ և թանկարժեք գնդաձև մի սարք` Solarball,  հեշտ է  տեղից տեղ փոխադրել, ներքևի մասը ներկված է սև գույնով` արևի ճառագայթները լավ կլանելու համար, այստեղ էլ  լցվում  է կեղտոտ ջուրը:
Գնդի ներսում, ջրի կաթիլները գոլորշիանալով նստում են սարքի պատերին, այնուհետև հավաքվում են առանձին տարողության մեջ: Պրոցեսի ընթացքում կեղտոտ մասսան առանձնանում է, իսկ առաջացած ջուրը պիտանի է խմելու համար: Մեկ օրվա ընթացքում   սարքը արտադրում է երեք լիտր ջուր: Այն ցուցադրվելու է Միլանի միջազգային ցուցահանդեսում: