ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Իսրայելը ներկայացրել է աշխարհի ամենափոքր տեսախցիկը

 

Իսրայելի Medigus ֆիրման մշակել ու արտադրել է ներզննման համար նախատեսված աշխարհի ամենափոքր բժշկական տեսախցիկը: Այդ սարքի տրամաչափն ընդամենը 0,99 մմ է: Այդ տեսախցիկները մեկանգամյա օգտագործման ներզննող սարքերի, ինչպես նաև վիրաբուժական ու ախտորոշող գործիքների մեջ տեղադրելու համար են նախատեսված:
Այդ նոր մանրախցիկի օգնությամբ կարելի է բժշկական այնպիսի պրոցեդուրաներ կատարել, որոնք նախկինում անհնար էր, ասել է Medigus-ի ղեկավար Էդազար Սոնենշեյնը: Սարքի կիրառման ոլորտներն են՝ սրտաբանություն, ոսկրաբուժություն, ստամոքսի և աղիքների բորբոքումների բուժում, գինեկոլոգիա, օթոլարինգաբուժություն, բրոնխոսկոպիա և ռոբոտացված վիրաբուժություն:
Այդ տեսախցիկի CMOS մատրիցան 0,66х0,66 մմ չափսի է: Սարքի առաջին նմուշները կստանան Մ.Նահանգների և Ճապոնիայի այն ընկերությունները, որոնք արտադրում են սրտաբանության համար կիրառվող սարքեր: Խցիկի արժեքը դեռ հայտնի չէ: