ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Իսրայելում «խելացի» բաժակ են ստեղծել  

Իսրայելական ստարտափի ստեղծած Glassify ծառայությունը բարերի այցելուներին թույլ է տալիս սմարթֆոնի միջոցով օգտակար տեղեկություն ստանալ հենց այն բաժակից, որով մատուցել են խմիչքը։
Glassify բաժակն ունի NFC կրիչ, որը համաժամեցվում է սմարթֆոնի հետ և աշխատում է բջջային հավելվածով։ Ընդ որում, բաժակի հատակին կա նաեւ QR ծածկագիր, որը թույլ է տալիս ծրագիրը բեռնել հեռախոսի մեջ:  Glassify հավելվածը հնարավորություն է տալիս ոչ միայն իմանալ, թե ինչ եք խմում, այլ նաև սեփական կարծիքը թողնել, քննարկել խմիչքը այլ օգտատերերի հետ։
Glassify–ի ամենաօգտակար գործառույթն այն է, որ այն հուշում է, թե որ հաստատություններում դուք կարող եք գտնել տարբեր ակցիաներ և ճաշացանկում հատուկ առաջարկներ։ Արտադրողի խոսքով՝ Glassify–ն սրճարանի, բարի, ռեստորանի կամ փաբի ընտրությունը կհեշտացնի առավել, քան երբևէ։
Այս պահին Glassify–ն նոր է պատրաստվում շուկա դուրս գալ, այդ պատճառով գինը դեռ հայտնի չէ։