ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Մատնահետքերով էլեկտրոնային մաշկ են ստեղծել 

Հարավկորեական Գիտության և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (UNIST) գիտնականներն էլեկտրոնային նյութ են մշակել: Էլեկտրոնային մաշկը կարող է ճնշում, ջերմաստիճան զգալ, ինչպես նաև մակերևույթի աննշան փոփոխություններ և նույնիսկ ձայն: Կորեացի գիտնականներին հաջողվել է վերստեղծել մարդկային մաշկի բազմաշերտությունը և մատների ծայրերի ալիքավոր կառուցվածքը:
Լաբորատոր փորձերի ժամանակ պարզվել է, որ նյութը ճանաչում է նաև ձայնային ալիքները: Ձայնը տատանումներ է առաջացնում էլեկտրոնային մաշկի մեջ, որոնք էլ էլեկտրոնային ազդակներ են ուղարկում: