ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Հայ երիտասարդների գյուտը. ստեղծվել է աշխարհում առաջին անլար ջերմակառավարվող սմարթ բաժակը

Հայաստանցի երիտասարդները ստեղծել են աշխարհում առաջին անլար ջերմակառավարվող սմարթ բաժակը:  Yecup 365 (Ye- Yerevan, Ye logo) բազմաֆունկցիոնալ թերմոս բաժակը նախատեսված է բոլոր եղանակների համար։«Yecup app-ի միջոցով կարելի է տաքացնել կամ սառեցնել ցանկացած հեղուկի ջերմաստիճանը՝ +10-ից +70:
Բաժակը գործում է նաև առանց հեռախոսի՝ երկու կոճակների միջոցով: Երբ հեղուկդ արդեն պատրաստ է, ստանում ես ծանուցում, իսկ եթե հեռախոսդ այդ պահին քեզնից հեռու է, այդ մասին տեղեկանում ես լոգոյից. այն վառվում է կարմիր կամ կապույտ գույնով՝ տեղեկացնելով հեղուկիդ մասին» -պատմում են բաժակի ստեղծողները: Yecup 365-ի միջոցով հնարավոր է նաև լիցքավորել բջջային հեռախոսը և թաբլետը: Այս բաժակը հարմար է նաև նրանց համար, որոնք ամբողջ օրն անցկացնում են ավտոմեքենայում. երբ լիցքավորվում է ավտոմեքենայում, Yecup-ը կրկնակի արագ է կատարում իր ֆունկցիաները։«Նմանատիպ բաժակ ստեղծելու գաղափարը Վիգեն Սանահյանինն է եղել, կատարելագործել ենք միասին, իսկ իրականացմանն օգնել են Qualitech Systems-ի աշխատակիցները: Ստեղծման ողջ ընթացքում աշխատել են հայեր, ռուսներ և հրեաներ, սակայն աջակցություն ստացել ենք տարբեր երկրներից: Հայ երիտասարդների ստեղծած բաժակն Indiegogo.com կայքում է, եվրոպական և հայկական շատ առցանց խանութներ արդեն իսկ ցանկանում են վաճառել Yecup-ն իրենց մոտ: Թիմը նախապես պատվերներ էլ է ընդունում: Հետաքրքրությունն արտադրանքի նկատմամբ մեծ է. դիմում են ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից և Ավստրալիայից. «Մեր բաժակը նաև սառեցնում է, հետեւաբար, տաք երկրներից էլ են հետաքրքրվում՝ Հնդկաստան, Բրազիլիա, Քուվեյթ, Սինգապուր և այլն»: Սմարթ բաժակի արտադրությունը կսկսվի, երբ թիմն ավարտի Indiegogo-ի նախագիծը: Ժաննա Բարսեղյանի խոսքով, փորձում են արտադրությունն անել Հայաստանում. նախատիպը հենց այստեղ է ստեղծվել, սակայն արտադրանքի համար բավարար ռեսուրսներ չկան: Չի բացառվում, որ սմարթ բաժակի արտադրությունն արվի Չինաստանում: