ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

 Հայ գիտնականը ստեղծել է «սմարտ մանյակ»

25-ամյա հայ գիտնականը ստեղծել է մի սարք, այսպես կոչված «սմարտ մանյակ», որը ուսումնասիրում է սննդամթերքը և տեղեկատվություն հաղորդում հեռախոսին: Սարքը նախատեսված է պահպանել մարդու առողջությունը և կարող է հատկապես օգտակար լինել տարեց մարդկանց համար:

Հայկ Քալանթարյանը մշակել է այդ սարքը 2 տարվա ընթացքում և արդեն ունի 9 գիտական հոդվածներ, որոնք նվիրված են այդ «Մտավոր մանյակին»:

Երիտասարդ գիտնականը ծնվել է Երևանում և 4 տարեկան հասակում իր ծնողների հետ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ. Հայկը հայտնի հայ գրող Արտաշես Քալանթարյանի թոռն է: