ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Google ծրագրային ապահովման ինժեները «խելացի» հայելի է ստեղծել

Google ծրագրային ապահովման ինժեներ Մաքս Բրաունը «խելացի» հայելի է ստեղծել իր լոգասենյակում։ Իր գյուտի մասին նա հայտնել է Medium բլոգում։ Յուրահատուկ գաջետը ստեղծելու համար Բրաունը օգտագործել է երկկողմ հայելի, արտաքին հանգույցների աշխատանքը վերահսկող սկավառակ, դիսփլեյ և ուրիշ դետալներ։ «Խելացի» հայելին աշխատում է Android պլատֆորմի  վրա։Սարքը ցույց է տալիս ժամը, ջերմաստիճանը և 24 ժամվա  համար եղանակի տեսությունը, ինչպես նաև համացանցում ամենից շատ կարդացվող նորությունների վերնագրերը։ Այդուհանդերձ գաջետը պահպանում է իր հիմնական գործառույթը՝ արտացոլում է պատկերները: