ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ճապոնացի գիտնականները ստեղծել են ատամի էմալը վերականգնող մածուկ  

Ճապոնացի գիտնական Կազուե Յամագաշին հնարել է մի նյութ, որը կարող է հեղափոխություն մտցնել բերանի հիգիենայի և ատամնաշարի վերականգնման ոլորտում: Նրա ստեղծած ատամի մածուկի շնորհիվ կարելի է արագ և անցավ փակել ատամների մեջ գոյացած անցքերն ու ճաքերը, ինչպես նաև՝ վերականագնել ատամի էմալն առանց ատամնաբույժին դիմելու:  Այդ նյութը բաղադրությամբ շատ նման է ատամի էմալին, և այն կարելի է քսել անմիջապես ատամի վնասված հատվածին: Նյութը, որն ստացել են հիդրօքսիլ-ապատիտի՝ ատամների հիմնական բաղադրիչի վրա արվող փորձարկումների արդյունքում, քսելուց հետո փոքր-ինչ քայքայում է վնասված ատամի մակերեսը, 3 րոպե անց մածուկը բյուրեղանում է և արհեստական նյութը շատ ամուր կպչում է բնական էմալին: Այն նաև շատ լավ հակաբորբոքային միջոց է, իսկ այդկերպ վերականգնված ատամը ոչնչով չի տարբերվում բնականից, անգամ՝ մանրադիտակով ստուգելիս, վստահեցնում է դրա հեղինակը: