ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Արհեստական բանականությունն ինքնուրույն պիես է գրել

Արհեստական բանականությունն ինքնուրույն պիես է գրել: «Դա մի տեսակ ֆուտուրիստական «Փոքրիկ իշխան» է»,- բացատրում է դրամատուրգ Դեւիդ Կոշնյակը, որը ղեկավարել է սցենարի ստեղծման գործընթացը: Ինչպես ֆրանսիական դասական մանկական գրքում, 60 րոպեանոց բեմադրությունը պատմում է հերոսի (այս անգամ ռոբոտ) ճանապարհորդության մասին: Նա դուրս է գալիս աշխարհ, որպեսզի իմանա հասարակության, մարդկային հույզերի եւ նույնիսկ մահվան մասին: Պիեսը կոչվում է «ԱԲ՝ երբ ռոբոտը պիես է գրում»,- գրում է HighTech-ը:
Սցենարը ստեղծվել է GPT-2 արհեստական բանականության (ԱԲ) լայնորեն հասանելի համակարգի կողմից: Իլոն Մասկի OpenAI ընկերության ստեղծած այս «ռոբոտը» համակարգչային մոդել է, որը նախատեսված է տեքստեր գեներացնելու համար՝ ինտերնետում առկա տեղեկատվության հսկայական պահուստը զտելու ճանապարհով:
Մինչ այժմ այս տեխնոլոգիան օգտագործվել է ֆեյքային լուրեր, պատմություններ եւ բանաստեղծություններ գրելու համար: Ներկայացումը GPT-2-ի առաջին թատերական բեմադրությունն է, ասում հեղինակային խումբը:
Դա այսպես է գործում: Նախ մարդը հուշում՝ պիեսի համար թեմա է ներդնում ծրագրի մեջ: Պրահայի Կառլովի համալսարանի հետազոտողները սկսել են երկխոսություն երկու նախադասությամբ, որոնցում մեկ կամ երկու կերպարներ քննարկում են մարդու զգացմունքներն ու ապրումները: Ծրագիրն այնուհետեւ օգտագործում է ակնարկի տեղեկատվությունը եւ գեներացնում է լրացուցիչ տեքստի մինչեւ 1000 բառ:
Բացի այդ, գիտնականները երբեմն փոխել են տեքստը, օրինակ՝ փոխելով այն հատվածները, որոնցում ԱԲ-ն տողից տող փոխել է կերպարի սեռը, կամ կրկնել է տեքստային հուշումը այնքան ժամանակ, մինչ ծրագիրը չստեղծի ողջամիտ արձակ: Սակայն վերջնական սցենարի 90%-ը մնացել է անձեռնմխելի, եւ միայն 10%-ին է միջամտել մարդը: