ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

LG ընկերությունը շարժական էկրանով հեռուստացույց է արտոնագրել

Հարավկորեական LG ընկերությունը շարժական OLED էկրանով հազվագյուտ հեռուստացույցի արտոնագիր է ստացել: Կարծես թե դա բացարձակ նորույթ կդառնա հեռուստացույցների շուկայում, քանի որ նախկինում նման բան ոչ ոք չի արել, կամ նույնիսկ չի խոսել այդ մասին: Արտոնագրային հայտը ներկայացվել էր անցած աշնան սկզբին, իսկ արտոնագրային գրասենյակից պատասխանը եկել է միայն այս տարվա փետրվարի վերջին: Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ օրիգինալ հեռուստացույցը շուկայում կհայտնվի շատ շուտով:
Կորեական տեխնոլոգիական հսկան կրկին զարմացնում է մեզ: Հեռուստացույցն ունի շարժական էկրան, որը թաքնվում է բազայում, երբ դրա կարիքը չկա: Բայց ոչ ամբողջությամբ: Բազայի հիմքում կա անցք, որի միջով էկրանի մի մասը տեսանելի է նույնիսկ փակ վիճակում:
Սա այն օգտվողների հարմարավետության համար է, ովքեր նախընտրում են հեռուստացույցով երաժշտություն լսել: Այս դեպքում էկրանի տեսանելի մասում հնարավոր կլինի տեսնել ժամանակը, եղանակը, ամսաթիվը, աուդիո համակարգի կառավարման սարքերը եւ այլ տեղեկություններ: Հեռուստացույցի նոր մոդելն այս անգամ կթողարկվի ոչ ճկուն էկրանով, որպեսզի հարավկորեական գյուտարարների երկրպագուների մեծ մասի համար գինը մատչելի լինի: