ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Որոնողական համակարգերը փոխում են մարդու ուղեղը  

Թվային տեխնոլոգիաների արագ զարգացման հետ կապված «Google-ի էֆեկտը», որն արտահայտվում է որպես կարեւոր տվյալներ հիշելու կարողության կորուստ, իրոք դեֆորմացնում է ժամանակակից մարդկանց ուղեղը: Ժամանակակից մարդիկ սովոր են, որ կարեւոր տեղեկատվությունը կարել է գտնել Google-ում հաշված վայրկյանների ընթացքում միշտ ձեռքի տակ գտնվող սմարթֆոնների օգնությամբ: Արդյունքում մարդիկ դադարել են հիշել, օրինակ, հեռախոսահամարները եւ այլ կարեւոր տվյալներ: «Կասպերսկու» լաբորատորիայի մասնագետները նշում են, որ խոսքը «թվային հիշողության կորստի» մասին է՝ խնդիր, որը մտահոգություն է առաջացնում աշխարհի գիտնականների շրջանում:Նոր հետազոտության շրջանակներում փորձագետները հարցում են անցկացրել 16 տարեկանից բարձր վեց հազար հարցվածների շրջանում, որոնք ապրում են Եվրոպայի տարբեր երկրներում: 16-24 տարեկան հարցվածների ավելի քան քառասուն տոկոսը խոստովանել է, որ իրենք իրենց ամբողջ անձնական տեղեկատվությունը պահում են սմարթֆոնում:
«Հարցվածների մեծ մասը շատ տխուր կլիներ, եթե կարեւոր տվյալներն անդառնալիորեն անհետանային իրենց շարժական սարքերի հիշողությունից: Ընդ որում, հարցվածների միայն շատ փոքր մասն է որեւէ գործողություն ձեռնարկում տվյալների հնարավոր կորստից պաշտպանվելու համար»,- ասում են հետազոտության հեղինակները՝ նշելով, որ« Google-ի էֆեկտն» ու հարակից ֆենոմենները մանրազնին հետազոտություն են պահանջում: