ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ինժեներները ռոբոտ-լու են ստեղծել. այն ցատկում է իրենից  87 անգամ բարձր

Չինացի ինժեներները փոքրիկ ռոբոտ-լու են ստեղծել։ Դրա քաշը կազմում է ընդամենը 12 միլիգրամ, իսկ մարմնի երկարությունը՝ 3,4 միլիմետր: Ընդ որում, նա կարողանում է ցատկել սեփական հասակից 87 անգամ բարձր։

Գիտնականներն առաջարկել են նոր տեխնոլոգիա, որն ապահովում է բարձր արդյունավետություն ինչպես ցատկելիս, այնպես էլ մակերեսով շարժվելիս:  

Փորձարկումների շարքը ցույց է տվել, որ ռոբոտը կարող է ցատկել մինչեւ 296,25 միլիմետր բարձրության վրա՝ 156,28 միլիմետր երկարությամբ: Սա կազմում է նրա մարմնի համապատասխանաբար 87 եւ 45 երկարությունները։ Նման բնութագրերը համեմատելի են իրական լվի կարողությունների հետ: 

Ռոբոտը կարող է շարժվել բարդ ռելիեֆով՝ իր փոքր չափերի հաշվին հաղթահարելով մակերեսի նեղ տեղերը եւ ցատկելով բարձր խոչընդոտների վրայով։