ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել բացառել արհեստական ինտելեկտի համար միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
ԱՄՆ կոնգրեսականների երկկուսակցական խումբը քննարկման է ներկայացրել օրինագիծ, որը կոչված է բացառելու արհեստական ինտելեկտի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորությունը, ասվում է փաստաթղթի նախագծում։
Օրինագծի համահեղինակներից մեկի խոսքով՝ ԱԻ տեխնոլոգիաները զարգանում են չափազանց արագ տեմպերով, իսկ դրա ապագան ու դերը հասարակության մեջ մնում են անհասկանալի։
«Մեր դերը՝ որպես Կոնգրեսի անդամների կայանում է պատասխանատու վարքագծի դրսեւորման մեջ, երբ խոսքը վերաբերում է ապագա սերունդներին հնարավոր կործանարար հետեւանքներից պաշտպանելուն», -պնդում է Լյուն։