ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Tencent-ը Չինաստանում կկառուցի տվյալների մշակման աշխարհում ամենամեծ կենտրոնը  

Tencent հեռահաղորդակցային հոլդինգն ավարտել է տվյալների աշխարհի ամենամեծ կենտրոնի շինարարության մի մասը, որը պետք է դառնա ամենամեծն աշխարհում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է «Իցայ գլոբալ» տեղեկատվական ռեսուրսը։

Օբյեկտը, որն ստացել է  Արհեստական բանականության առաջավոր հաշվարկների կենտրոն անվանումը, գտնվելու է Շանհայի Սունցզյան շրջանում։ Նախագիծն իրականացնում է Tencent-ը՝ շրջանի աշխատակազմի հետ համատեղ։ Ներկա պահին, նախագծի օպերատորի ղեկավարի տեղակալ Վան Չժիսինի խոսքով՝ կառուցվել է չորս շենք, որոնցում տեղակայվել է 10 հազար սերվեր։

Բոլոր աշխատանքների ավարտից հետո օբյեկտում պետք է տեղակայվի 800 հազար սերվեր։ Օբյեկտի հանձնման ժամկետն առայժմ չի նշվում։

Կենտրոնը զբաղվելու է, մասնավորապես, ամպային հաշվարկների ոլորտի տվյալների մշակմամբ, ակնթարթային տեղեկությունների փոխանակման ծառայությունների մատուցմամբ, ինչպես նաեւ բժշկական ապահովագրության հետ կապված գործողություններով։