ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ռուսաստանում ստեղծել են ԱԹՍ, որի նմանը չկա աշխարհում

Ռուսաստանյան ինժեներները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որն իր նմանը չունի համաշխարհային շուկայում։ «Բեգալյոտ-միրաժ» անվանված սարքը ստեղծվել է «ԲԵԳԱԿ» օդատիեզերական նախագծերի ընկերության մասնագետների կողմից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ԱԹՍ-ն ունակ է թռչել մինչև 12 ժամ՝ մինչև ութ հազար մետր բարձրության վրա։

«Մենք ստեղծել ենք սարքի աշխատող ցուցադրական տարբերակը՝ 75 կգ թռիչքային քաշով և 6-8 հազ․ մետր թռիչքի բարձրությամբ։ Այն նաև ոչ դասական աերոդինամիկ սխեմա ունի»,- նշել է սարքի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Բեգակը։

Ըստ նրա, ԱԹՍ-ն նախատեսված է տարբեր խնդիրներ լուծելու համար, այդ թվում՝ անտառային հրդեհների կամ ջրհեղեղների մոնիթորինգի համար։ Սարքն արդեն մի քանի թռիչք է կատարել, մոտ ժամանակներս կսկսվեն նաև այլ փորձարկումներ։