Չինաստանը ռոբոտներ է կիրատում աստղադիտակի տեխնիկական սպասարկման համար
Չինական ինտելեկտուալ ռոբոտատեխնիկական համակարգերը և սեփական արտադրության պլատֆորմներն անցել են 500 մետրանոց գնդաձև ռադիոաստղադիտակի (FAST) տեխնիկական սպասարկման փորձարկման թեստերը, որը նաև մեկ բացվածքով ամենամեծ անդրադարձիչ մակերես ունեցող աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակն է, տեղեկացնում է չինական մեդիագրուպը (CMG)։
Նախագիծը, որը ղեկավարում է Գույչժոուի ռադիոաստղագիտական աստղադիտարանը, իրականացվում է 10 բաժինների հետ համատեղ, որոնց թվում են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ազգային աստղադիտարանները և Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտը:
Աստղադիտակը, որը ստացել է «Չինաստանի երկնային աչք» անվանումը, գտնվում է բնական խորը և կլոր կարստային իջվածքում՝ Գույչժոու նահանգի հարավ-արևմուտքում, իսկ նրա ընդունման մակերեսը հավասար է 30 ստանդարտ ֆուտբոլային դաշտի:
FAST-ի դիտորդական հնարավորությունների ապահովման առանցքային խնդիրը նրա հուսալի տեխնիկական սպասարկումն է: Ռոբոտները կարողանում են կատարել ռիսկային գործողություններ, որոնք մարդու ուժերից վեր են՝ հաղթահարելով կլիմայի ազդեցությունը, ինչը սահմանափակում է աստղագիտական գործողությունները։
Այսպիսով, դրանք կօգնեն ապահովել աստղադիտակի աշխատանքի անվտանգությունը, մեծացնել նրա դիտարկումների տևողությունն ու արդյունավետությունը՝ նպաստելով գիտական նոր արդյունքներ ստանալուն։
«Ակնկալվում է, որ խելացի ռոբոտները տարեկան մոտ 30 օրով կավելացնեն աստղադիտակի դիտումների տևողությունը», - ասում է FAST-ի գլխավոր ինժեներ Ցզյան Պենգը: