ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Համաշխարհային ներդրողները կանդրադառնան հոգեկան առողջության վրա տեխնոլոգիաների ազդեցությանը 

Քսանյոթ համաշխարհային ներդրողներ, որոնց կառավարման ներքո է գտնվում $2,1 տրլն դոլար, միավորում են ուժերը՝ օգնելու ընկերություններին նվազեցնել տեխնոլոգիաների հնարավոր բացասական ազդեցությունն իրենց հաճախորդների հոգեկան առողջության վրա։
Խումբը, որը գլխավորում են AXA Investment Managers-ը և Sycomore Asset Management-ը, կհամագործակցեն ապարատային, լրատվամիջոցների, ինտերնետի, խաղերի, ծրագրային ապահովման, կրթական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ընկերությունների հետ՝ համոզվելու համար, որ նրանք մշակում են գործողությունների ծրագրեր՝ պաշտպանելու սպառողների հոգեկան առողջությունը և բարեկեցությունը, ասվում է հայտարարության մեջ:
Թեև խումբն իր հայտարարության մեջ չի նշել տեխնոլոգիական ընկերությունների անուններ, այնուամենայնիվ, ըստ Eikon-ի, AXA-ն Alphabet-ում փոքր ներդրող է:
Մարդկային զարգացման վաղ փուլերում էկրանների չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել կենտրոնացման և վարքի խանգարման, ներառյալ դեպրեսիան և մեկուսացումը, ասում են ներդրողները:
Ինտերնետի, սմարթֆոնների, տեսախաղերի, սոցիալական լրատվամիջոցների և հոսքային ծառայությունների աճող օգտագործումը մտահոգություն է առաջացնում կախվածության վերաբերյալ, մինչդեռ ինքնագնահատականը և քունը նույնպես կարող են տուժել:

news.am