ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Բրիտանիայում առաջին անգամ փոստային առաքումներ են կատարել դրոնների օգնությամբ

Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) առաջին փոստային առաքումն է կատարել անօդաչուների օգնությամբ։ Այս մասին տեղեկացրել է BBC կորպորացիան։

Skyports ընկերության դրոնները սկսել են նամակներ եւ մինչեւ 6 կիլոգրամ ծանրոցներ ուղարկել Օրկնեյան կղզիների միջեւ (արշիպելագ Շոտլանդիայում)։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Գրամեսեյ եւ Խոյ կղզիներին։ Առայժմ անօդաչու առաքման աշխատանքը նախատեսված է երեք ամսով, սակայն հետագայում այն կարող է գործել մշտական հիմունքներով։ Սպասվում է, որ նման առաքումները կօգնեն խուսափել փոստային ծառայության աշխատանքի խափանումներից, որոնք առաջ են գալիս եղանակային պայմանների եւ դժվարհասանելի տեղերի պատճառով։

Royal Mail-ը դրոնների օգնությամբ «իրականացնում է առաքում դեպի Միացյալ Թագավորության ամենահեռավոր բնակավայրերից մեկը», ասել է Քրիս Փեքստոնը՝ անօդաչու թռչող սարքերի փորձարկումների բաժնի ղեկավարը։ Նա նաեւ ընդգծել է, որ անօդաչուների օգտագործումը թույլ կտա կրճատել վնասակար նյութերի քանակությունը, որոնք մթնոլորտ են նետվում սովորական միջոցներով առաքումներն անելիս։

Swiss Post շվեյցարական փոստային ծառայությունը եւ Matternet ընկերությունը սկսել են փոստն առաքել դրոններով դեռ 2017-ից, բայց սերվիսի աշխատանքը դադարեցրել են այն բանից հետո, երբ ծանրոցները քիչ էր մնացել, որ ընկնեին երեխաների վրա։ 2020թ. անօդաչուների աշխատանքը վերսկսվեց՝ համակարգի տեխնիկական կատարելագործման հետ կապված։

news.am