ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ածխածնի պարզ հավելումը կարող է բետոնը գերմարտկոցի վերածել

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները մշակել են բետոնային մարտկոցների տեխնոլոգիա, որոնք և՛ շինանյութ են, և՛ էներգիայի կուտակիչ: Սա թույլ է տալիս մի ամբողջ շենքը վերածել հսկա մարտկոցի՝ առանց դրա նշանակությունը փոխելու: Կամ, օրինակ, հազարավոր կիլոմետրանոց բետոնե ճանապարհներ կառուցել, որը համատեղությամբ վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի կուտակիչներ կլինեն։
Խորամանկությունն այն է, որ բետոն խառնելիս օգտագործվում է ոչ թե մաքուր ջուր, այլ ջրի և ածխածնի փոշու խառնուրդի կախույթ։ Հեղուկը, բնական ճանապարհով, բետոնի մեջ ձևավորում է խողովակների ցանց, որն ունի ֆրակտալ կառուցվածք՝ մեծ խողովակները ճյուղավորվում են փոքրերի։ Դրա շնորհիվ, ստեղծվում է մեծ տարածքային ցանց, որը ներթափանցում է ամբողջ բետոնի մեջ, և ածխածնի առկայությունը վերածում է այն հսկա հաղորդիչի կամ էլեկտրոդի:
Մնում է նման բետոնից երկու թիթեղ ձևավորել, դրանք առանձնացնել մեկուսիչով և ավելացնել համապատասխան էլեկտրոլիտ, և մարտկոցը պատրաստ է: Ըստ հաշվարկների՝ 45 խմ. մ բետոնը կարող է պահել մոտ 10 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Այս տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ այն հեշտ է մասշտաբավորել, դրա օգնությամբ հնարավոր է ստեղծել մետաղադրամի չափի մարտկոցներից և մեծ տարողությամբ հսկա կառույցներ։
Տեխնոլոգիայի բացասական կողմն այն է, որ նման բետոնի գործառնական հատկությունները դեռևս կասկածի տակ են: Որքան շատ ածխածին, այնքան բարձր է մարտկոցների հզորությունը, բայց այնքան ցածր է նյութի ամրությունը: Հայտնի չէ, թե ինչպես այն իրեն կպահի բաց երկնքի տակ, տեղումների և ջերմաստիճանի նշանակալի փոփոխությունների ժամանակ։ Մյուս կողմից, նման բետոնից հնարավոր է ստեղծել ներքին կառուցվածքներ՝ միջնապատեր, հատակի ծածկույթներ, դեկորատիվ տարրեր և այլն։

 news.am