Ռուսաստանում ստեղծվել է հավելված, որն օգնում է վերականգնել խոսքը կաթվածից հետո
RecoveryTap-ն օգնում է կաթվածից հետո վերականգնել խոսքը եւ ավելի լավ շփվել շրջապատի հետ: Այս մասին պատմել է ստարտափի ավագ մասնագետ Վիկտոր Սուրկովը։
Սա կաթվածից հետո խոսքի վերականգնման առաջին ռեսուրսն է։ Օգտվել կարող են նույնիսկ նրանք, ովքեր տեսողական խնդիրներ ունեն։
Օգտատերերը կարող են վերականգնողական անհատականացված վարժություններ անցնել, ինչը լոգոպեդի կամ խոսքի վերականգնման մասնագետի մոտ պարապմունքների հետ համատեղ նպաստում է խոսքի արագ վերականգնմանը։