ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Արհեստական բանականության շնորհիվ ընթերցվել է հնագույն ձեռագրի առաջին բառը

Վերականգնվել է 79թ. Վեզուվի  ժայթքման ժամանակ կորած Հերկուլանեումի գրադարանի առաջին հնագույն տեքստը։ Հետազոտողները, օգտագործելով արհեստական ​​բանականության տեխնոլոգիան, ածխացած ձեռագրերից վերծանել են «πορφύραc» (մանուշակագույն) բառը, հայտնում է The Guardian-ը։
«Վեզուվ» ծրագիրը, որը մշակվել է Կենտուկիի համալսարանի գիտնականների կողմից,  արագացրել է ընթերցանության գործընթացը։ Ուսանող-մասնակիցներ Լյուկ Ֆարիտորը և Յուսեֆ Նադերը առաջինն էին, որոնք հայտնաբերեցին հին հունարեն «πορφύραc» բառը, որը նշանակում է «մանուշակագույն»՝
համապատասխանաբար վաստակելով 40.000 և 10.000 դոլար:
Ակնկալվում է, որ նոր տեխնոլոգիայի շնորհիվ ավելի շատ տեքստեր հասանելի կդառնան։ Այս հայտնագործությունը վերակենդանացնում է հետաքրքրությունը հին դարերի անհայտ կողմերի նկատմամբ և կարող է լույս սփռել պատմության և գրականության հնագույն գործերի վրա:

news.am