ՆՁԱԿ
   
 

Գիտություն

NASA Aura արբանյակի ուսումնասիրությունները հաստատել են, որ Հյուսիսային բևեռում մարտ ամսին օզոնային շերտը բարակել է մի քանի անգամ: Նման ռեկորդ պատմության մեջ դեռ չի գրանցվել, ասում է NASA Earth Observatory-ն:
Արբանյակի վրա տեղադրված սպեկտրոմետրը կարողացել է նաև «տեսնել», որ օզոնային շերտի բաղադրությունը նույնպես նվազել է:
Գիտնականները այս երևույթի բացատրությունը դեռ չունեն և չեն կարող կանխատեսել, թե օզոնային շերտը էլի ի՞նչ փոփոխություններ կարող է կրել: