ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Հսկայական ճակատ, տափակ դեմք ու ափսեանման կլոր աչքեր. ինչպիսին կլինեն մարդիկ 100 հազար տարի հետո

  

Մարդու դեմքը սկսել է զգալի փոփոխությունների ենթարկվել քարե դարի ժամանակահատվածից ի վեր, և այդ գործընթացը շարունակվում է նաև այժմ:

Պարզելու համար, թե մարդկային դեմքն ինչպիսի տեսք կունենա 100 հազար տարի անց Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն ուշագրավ հետազոտություններ են իրականացրել, որոնց հիման վրա էլ կանխագուշակել են մարդկային դեմքի էվոլուցիան։

Ներկայում մարդկային ուղեը 3 անգամ ավելի մեծ է, քան նախամարդունը, և քանի որ ուղեղի մեծացումը շարունակական գործընթաց է, կանխատեսվում է, որ ապագայում մարդու ճակատն ավելի կլայնանա:

Աչքերը կլինեն ափսեի պես կլոր ու շատ ավելի մեծ, քան ներկայում, իսկ դեմքի աջ ու ձախ հատվածների տարբերությունը կվերանա՝ դիրքերը զիջելով կատարյալ համաչափությանը։Մաշկն ավելի պիգմենտացած կդառնա, ինչը կօգնի դիմակայել վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներին։ Իսկ աչքերի կոպերն ավելի բարակ կլինեն. Հոնքերի տակի ոսկորն ավելի ընդգծված կլինի։ Բացի այդ, գիտնականների կանխատեսմամբ, կլայնան մարդկանց քթանցքները, ինչպես նաև կավելանա մազածածկույթի խտությունը։

Մանագետները նաև կանխատեսում են, որ 100 հազար տարի անց ծնողները հնարավություն կունենա ընտրել իրենց ապագա երեխայի աչքերի, մազերի գույնն ու մյուս հատկանիշները։