ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Արյան ճնշումը կարգավորող հարմարանք

 

Ամերիկացի մասնագետները մշակել են մի հարմարանք`Rheos System, որը կօգնի արյան մշտական բարձր ճնշում ունեցողներին, նորմայի սահմաններում պահել արյան ճնշումը: Կլինիկական փորձարկումների ընթացքում, որոնք անցկացվել են 40 ամերիկյան և 2 եվրոպական բժշկական կենտրոններում 265 հիվանդների հետ, հարմարանքը օգնել է 33 % իջեցնել բարձր ճնշումը: Հարմարանքը կարգավորում է ճնշում մոտավորապես  նույն ձևով, ինչպես կարդիոստիմուլյատորը կարգավորում է սրտի ռիթմը, այն ակտիվացնում է զարկերակների ռոցեպտորները, որոնք հանդիսանում են օրգանիզնի արյան հոսքի կարևորագույն կարգավորիչները: Ակտիվացված ռեցեպտորները ազդակ են ուղղարկում դեպի ուղեղ, որն էլ ընկալվում է որպես արյան ճնշման բարձրացում:  Պրոցեդուրայի ընթացքում թուլանում են արյունատար անոթները և իջնում է սրտխփոցը: