ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ֆրանսիական գինեգործությունն իտալական արմատներ ունի 

 

National Academy of Sciences-ի վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիական գինեգործությունն իտալական արմատներ ունի: Մասնագետները պարզել են, որ ֆրանսիացիները գինին վերցրել են իտալացիներից. ի սկզբանե այդ խմիչքը խառնել են ռեհանի, ուրցի ու այլ բույսերի հետ և կիրառել որպես բուժիչ դեղ։ Ըստ ամենայնի, այդ խմիչքն իրենց կարողացել են թույլ տալ միայն շատ հարուստ ու ազդեցիկ մարդիկ։ Գինին սովորական մարդկանց սեղաններին սկսել է հայտնվել ավելի ուշ։

Ֆրանսիական Մոնպելյե քաղաքից ոչ հեռու հայտնաբերված հնագիտական նմուշները վկայում են, որ գինեգործությունը սկիզբ է առել Ֆրանսիայում մ.թ.ա. 500՝ շնորհիվ էտրուսկների։ Մասնագետները զննել են գինու տարաները և հայտնաբերել, որ դրանք Ֆրանսիա են բերվել Իտալիայի կենտրոնական հատվածներից՝  էտրուսկ նավաստիների միջոցով։

«Այժմ մենք գիտենք, որ հին էտրուսկները հաղորդակից են դարձրել գալերին գինի ըմպելու միջերկրածովյան մշակույթին»,-պատմել է ամերիկացի գիտնական Պատրիկ ՄըքՀավերնը։