ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Բրիտանիայում էլեկտրոնային ծխախոտները կարող են դասվել դեղամիջոցների շարքին

  

Մեծ Բրիտանիայում առաջարկել են էլեկտրոնային ծխախոտները, որից օգտվում է շուրջ 1.3 մլն մարդ, դասել դեղամիջոցների շարքին:  Դեղամիջոցների և բժշկական օգտագործման համար նախատեսված ապրանքների կարգավորման հարցով զբաղվող գործակալությունը հայտարարել է, որ նմանօրինակ դասակարգումը կհանգեցնի դրանց կատարելագործմանը, ինչը կմեծացնի հարմարանքի արդյունավետությունը ծխողների առողջությանը սպառնացող վտանգների նվազեցման գործում:

Այս պարագայում նման «ծխախոտները» կարող են դուրս գրվել բժշկի կողմից որպես կախվածությունից ձերբազատվելու միջոց:

Էլեկտրոնային ծխախոտներն աշխատում են մարտկոցով և իրական ծխախոտի տեսք ունեն, միայն թե մի փոքր մեծ են չափսերով: Փորձագետները պնդում են, որ այն կօգնի փրկել բազմաթիվ կյանքեր: