ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Sony-ն վերաթողարկել է իր «խելացի ժամացույցները»

 

 Sony ընկերությունը, ներկայացրել է սենսորային էկրանով SmartWatch 2 ժամացույցը:

Այս ժամացույցները կփոխարինեն անցյալ տարի արտադրված Sony SmartWatch-ին, որից այն կտարբերվի մեծացված էկրանով (1.3-ի փոխարեն 1.6 դույմ) և կետայնությամբ (128x128-ի դիմաց 220x176):

Բացի այդ, նոր ժամացույցները ունեն անլար կապի NFC տեխնոլոգիան և չեն «վախենում» ջրի կաթիլներից, սակայն դրանցով լողանալ չի կարելի:

SmartWatch 2-ը իր մեջ ներառում է ժամացույցի և սմարթֆոնի համար նախատեսված հեռակառավարման վահանակի գործառույթները: Բջջային սարքին ժամացույցը միանում է Bluetooth-ի միջոցով:

Ժամացույցի միջոցով հնարավոր է կառավարել սմարթֆոնի տեսախցիկը, ընդունել կամ մերժել զանգերը, կարդալ SMS-ներ, նամակներ , սոցցանցերից եկած հաղորդագրություններ և այլն:

SmartWatch 2-ը վաճառքում կհայտնվի 2013 թվականի սեպտեմբերին: Դեռևս հայտնի չէ, թե որքան կարժենա ժամացույցը, սակայն հիշեցնենք, որ նախորդ մոդելի նախնական գինը վաճառքի առաջին օրերին կազմում էր 150 դոլար: