ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

ՀԱԳԵՆԱՍ

 Կենսաբանորեն ակտիվ հավելումներ

1999թ ք.Արտաշատում հիմնադրվեց “Հագենաս” ձեռնարկությունը, որի հիմնական նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հայկական դեղաբույսերից ստանալ կենսաբանորեն ակտիվ հավելումներ:Եթե այսօր գերկրիտիկական լուծահանման մեթոդը լայնորեն կիրառվում է զարգացած երկրներում, այդ ժամանակ “Հագենաս” ձեռնարկությունը միակն էր նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում, որտեղ ներդրվել էր այս տեխնոլոգիան:  Այժմ “Հագենաս”-ի այս տեխնոլոգիան ճանաչվել է 78 երկրներում, իսկ փոշու ստացման մեթոդը պաշտպանված է Եվրասիական պատենտով (Patent N006166):   “Հագենաս”-ի արտադրանքը բացառիկ է, հավաստագրված ըստ միջազգային պահանջների: Արտադրությունը ունի հավաստագիր (N 2199/258 առ 21.05.2004) Պատշաճ Արտադրական Գործընթացի (GMP¤ պայմանների համապատասխանության: Հումքի, վերջնական արտադրանքի որակի հսկումը և պահման ժամկետի հաստատումը իրականացվում է «Էքսլաբ» փորձագիտական -անալիտիկ լաբորատորիայում, որն ունի դեղերի, դեղաբույսերի և սննդանյութերի որակի հսկման ISO 9001:2000 հավաստագիր (հավաստագիր N CH03/1091, SGS, Շվեյցարիա):  “Հագենաս”-ի արտադրանքը գրացված է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում և ուրիշ երկրներում:

“Հագենաս” ձեռնարկության խտացված հանուկները որպես բարձրորակ հումք, կիրառվում են Ռուսաստանի, Ուկրաինայի և Չինաստանի դեղագործական գործարաններում` վերականգող և մաքրող պատրաստուկների, սնուցող և կոսմետիկ քսուքների պատրաստման ժամանակ: Ձեռնարկությունը ներկայացրել է Հայաստանը միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսներում, ինչպիսիք են EXPO 2006 (Dubai), Inter Food 2006 (Georgia), Food Industry 2006, EXPO 2007 (Armenia), EXPO 2007 (Canada) և այլն: “Հագենաս”-ի արտադրանքը գրացված է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում և ուրիշ երկրներում:

“Հագենաս”-ի մշակումների հիմքում ընկած է հայկական ժողովրդական բժշկության բազմադարյան փորձը: Ձեռնարկության սկզբունքը սեփական արտադրանքում բնական վիտամինների, միկրոտարրերի, ամինաթթուների և հակաօքսիդանտների հաշվեկշռի պահպանումն է: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ միայն այդպիսի պատրաստուկներն են անհրաժեշտ կիրառել շատ հիվանդությունների կանխարգելման, շրջակա միջավայրի անցանկալի ազդեցությունների պայմաններում օրգանիզմի դիմադրողականության բարձրացման և կենսական ֆունկցիաների բարելավման համար: Ինչպիսին օրինակ “Ապրիկոտաբսն” է, որն ընդհանրապես հայկական առաջին պատրաստուկն է, որը գերազանց քննություն է բռնել իրենց խստագույն պահանջներով հայտնի ԱՄՆ և ՌԴ գրանցող գործակալություններում: Ավելին, այն ենթարկվել է հակադոպինգային քննության, որը վկայում է նրա բարձր արդյունավետության մասին:

Հագենաս ընկերությունը արտադրում է.

Ապրիկոտաբս, խաղողի կորիզների էքստրակտ, դդմի կորիզների էքստրակտ, դեղձի կորիզների էքստրակտ, չիչխանի էքստրակտ, չամանի էքստրակտ, ընկույզի էքստրակտ, ծիրանի կորիզների հանուկ, խաղողի կորիզների հանուկ, դդմի սերմերի հանուկ, ընկույզի պտուղների հանուկ, կիտրոնի հանուկ, չամանի սերմերի հանուկ, դեղձի կորիզների յուղ, չիչխանի յուղ, մասուրի յուղ, չամանի յուղ,խաղողի  կորիզների յուղ,դդմի կորիզների յուղ: