ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Գիտնականները 3D տպիչի միջոցով բիոնիկական ականջ են ստեղծել

 

Պրիստոնի համալսարանի գիտնականները ստեղծել  են բիոնիկ ականջ, որը պարունակում է ձայնային ալիքների հանդեպ զգայուն ալեհավաք և կենդանի բջիջներ: Բիոնիկ ականջ ստեղծելու համար համալսարանի գիտնականները օգտագործել են 3D տպիչներ: Արհեստական օրգանի հիմքը դարձել է հիդրոգելը, որի մեջ տպվել է պոլիմերի առվակներ, որոնք պարունակում են արծաթի մետաղական մասնիկներ:

Ականջի նման կառուցվածքը հնարավորություն է տալիս ավելի զգայուն լինել ռադիոալիքների նկատմամբ: Այս ականջի հեղինակները նպատակ ունեն ստեղծել տեխնոլոգիա, որը կարող է մեկ կենդանի հյուսվածքում կարող է միավորել էլեկտրական և կենսաբանական մասերը: