ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Եվրոպացի գիտնականները կապ են գտել ատամների և հիշողության միջև

 

 

Ատամների թափվելը կապված է հիշողության վատացման հետ:  Սկանդինավյան գիտնականների կողմից անցկացվող հետազոտությանը մասնակցել է 55-80 տարեկան 273 մարդ: Բոլոր մասնակիցներն անցել են ընդհանուր բուժական հետազոտութուն, բերանի խոռոչի կլինիկական հետազություն և մի շարք թեստեր:

Պարզվել է, որ բնական ատամների քանակը կապված է դրվագային հիշողության թեստերի արդյունքների հետ: Այն մարդը, ով ունի ավելի շատ ատամներ, միջինում 4%-ով ավելի լավ հիշողություն ունի, քան նրանք, ովքեր ատամներից զրկվել են:

Ըստ գիտնականների, հիշողության և ատամների միջև եղած կապը կարող է մի քանի բացատրություն ունենալ: Առաջին հերթին դա կապված է նրա հետ, որ ուտելիք ծամելիս խթանիչ ազդակներ են գալիս դեպի ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության համար, իսկ ատամների բացակայությունը նվազեցնում է ազդակների թիվը: Բացի այդ հայտնի է, որ ծամելու ընթացքում լավանում է գլխուղեղի նյութափոխանակությունը և դրա որոշակի հատվածներում նկատվում է մեծ ակտիվություն: