ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Մեծ Բրիտանիայում կանանց թույլատրել են կրծքի քաղցկեղի կանխարգելման դեղահաբեր օգտագործել

  

Կանայք, ում սպառնում է  կրծքի քաղցկեղը, սակայն չեն ցանկանում դիմել կանխարգելիչ վիրահատության, այժմ կարող են այլ կանխարգելիչ միջոց կիրառել: Բրիտանիան աշխարհի առաջին երկրներից է, որտեղ արգելվում էր տամոքսիֆեն և ռալոկսիֆեն դեղամիջոցների օգտագործումը այն դեպքում, երբ կանանց մոտ մեծ էր կրծքի ուռուցք ձեռք բերելու վտանգը: Երկու դեղամիջոցներն էլ ներգործում են օրգանիզմում էստրոգեն հորմոնի մակարդակի վրա: Նախկինում դրանք դուրս էին գրվում բժիշկների կողմից, բայց միայն կրծքի քաղցկեղի հեռացումից հետո՝ կանխարգելելու կրկնման վտանգը:

Բրիտանիայում այժմ նախատեսվում է տամոքսիֆեն կամ ռալոկսիֆեն դեղամիջոցը նշանակել միայն 35-ից բարձր տարիքի կանանց կրծքի քաղցկեղի բարձր կամ չափավոր վտանգի առկայության պարագայում: