ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Չարժե առավոտը սուրճից սկսել

 

 Առավոտյան սուրճը տարբերակ չէ նրանց համար, ովքեր ցանկանում են ողջ օրվա համար թարմություն ստանալ, պնդում են բրիտանացի գիտնականները: Նրանց կարծիքով առավել հարմար է սուրճը խմել կեսօրին ժամը 2-ին:

Հենց ճաշի ժամերին է սովորաբար հոգնածությունը վրա հասնում, նվազում է կենտրոնանալու հնարավորությունը, ուստի սուրճը պետք կգա : Ինչպես ցույց են տվել հետազոտությունները կոֆեինը կանգնեցնում է ադենոզին նեյրոփոխադրողի գործունեությունը, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հակաբորբոքիչ: Միաժամանակ կոֆեինը ակտիվացնում է գլխուղեղի նեյրոններին: Արդյունքում մարդու մոտ նկատվում է տրամադրության բարձրացում, հիշողության լավացում, ավելանում է արձագանքման արագությունը և ամրապնդվում են ուղեղի ճանաչողական գործառույթները: Միաժամանակ, ավելի վաղ պարզվել էր, որ սուրճը նպաստում է ճարպակալմանը:

Արևմտյան Ավստրալիայի բժշկական հետազոտութույունների ինստիտուտի աշխատակիցները և այդ շրջանի մյուս համալսարանները լաբորատոր մկների վրա փորձեր են իրականացրել: Սննդակարգում կոֆեինի ներառման ժամանակ մկների քաշը ներքին ճարպակալման հաշվին ավելանում էր: Ճարպակալման հենց այդ տեսակն էլ մեծացնում է շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների հավանականությունը: