ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Հացադուլը նպաստում է երկարակեցությանը. հետազոտություն

  

Գիտնականները պարզել են, որ երկարատև «պահքը» լավացրել է փորձարկվող մկների աղիների միկրոֆլորան, ինչի արդյունքում նրանց օրգանիզմում փոխվել է նյութափոխանակության բնույթը, իսկ նրանց կյանքը մյուս խմբի մկների համեմատ երկարել է մի քանի շաբաթով:

Կարծիք կա, որ դիետայի կալորիականության 30-40% իջեցման դեպքում մեծանում է կյանքի տևողությունը: Սա բազմիցս ապացուցվել է մկների և առնետների վրա արված փորձերում: Սակայն մակակաների և շիմպանզեների վրա արված փորձերը ցույց են տվել, որ այդ արդյունքը կարող է բացակայել կապիկների մոտ:

Շանհայի համալսարանից Լիպին Չժաոն և նրա գործընկերները բացահայտել են նման ֆենոմենի հնարավոր պատճառները, երբ հետևում էին մի քանի մկների կյանքին, որոնց մի մասը պարբերաբար երկար ժամանակով զրկվում էր սննդից:

Հետազոտողները նշում են, որ օրգանիզմի և աղիքների միկրոֆլորայի միջև փոխկապակցվածություն կա. դիետայի փոփոխությունը հանգեցնում է մանրէների կազմի փոփոխության, ինչի արդjունքում փոխվում է նյութափոխանակությունը և իմունային համակարգի աշխատանքի բնույթը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կյանքի 2-րդ տարում «պահքի» մեջ գտնվող մկների օրգանիզմում գրեթե բացակայում են վտանգ պարունակող մանրէները, սակայն մեծ թիվ են կազմում օգտակար բիֆիդոբակտերիաները և լակտոբացիլները:

Ըստ կենսաբանների, հենց այս փոփոխությունների արդյունքում է, որ սովի մատնված մկները միջինում ապրում էին 20%-ով ավելի երկար, քան մյուսները: