ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Սարքը ախտորոշում է թոքի քաղցկեղը` օդը հոտոտելով

 

 

Լատվիացի գիտնականները ստեղծել են հատուկ հարմարանք, որը, հոտոտելով հիվանդի արտաշնչած օդը և անալիզի ենթարկելով նրա մեջ առկա օրգանական միացություները, կարող է ախտորոշել` տառապում է հիվանդը թոքերի քաղցկեղով, թե՞ ոչ: Ստուգելու համար նրանք «քթի» շնորհիվ հետազոտել են քաղցկեղով հիվանդ և առողջ մարդկանց, ապարատը սխալվել է միայն 10-ի դեպքում` 96 տոկոսով տալով ճիշտ պատասխան:

Հետագայում լատվիացի գիտնականները մտադիր են կատարելագործել այս սարքավորումը, որպեսզի այն աշխատի անսխալ:

Հիշեցնենք, որ չինացիների բացահայտումնրի շնորհիվ սխտորը մի քանի անգամով նվազեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը, անգամ` եթե մարդ ծխում է: