ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Չին գիտնականները մեզից ատամ են աճեցրել

 

Մի խումբ չին գիտնականներ երկարատև հետազոտությունների արդյունքում կարողացել են սովորական  ատամ աճեցնել ամենաանհավանական նյութից՝ մարդու մեզից:  

Cell Regeneration Journal գիտական ամսագրում հրապարակվել են ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են, որ մեզն իրականում կարող է օգտագործվել որպես ցողունային բջիջների աղբյուր, որոնք հնարավոր է վերածել փոքր չափերի ատամների։

Այժմ չին մասնագետները լիահույս են, որ իրենց նոր տեխնոլոգիան հետագա մշակման և կատարելագործման դեպքում կարող է յուրահատուկ այլընտրանք դառնալ ատամնաբուժության ոլորտում։

Ցողունային բջիջները լայն կիրառում ունեն բժշկական հետազոտությունների բնագավառում, քանի որ դրանք ցանկացած տեսակի հյուսվածքի վրա հնարավոր է աճեցնել։