ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Գիտնականները նոր գեն են հայտնաբերել, որը թույլ է տալիս «ջնջել» հին հիշողությունները

 

Գիտնականները նոր գեն են հայտնաբերել, որը թույլ է տալիս «ջնջել» հին հիշողությունները: Տվյալ հայտնագործությունը, որի հիմքում ընկած է Tet1 գենի ֆունկցիան, թույլ կտա բուժել հետվնասվածքային նյարդային խանգարումները:

Tet1 գենը վերահսկում է այլ գեների փոքր խմբերը, որոնք անհրաժեշտ են հին հիշողություններից ձերբազատվելու համար: Tet1-ի ակտիվության մակարդակի բարձրացումը կարող է օգնել մարդկանց՝ դուրս գալու հետկոտրվածքային ընկճվածության իրավիճակից՝ վատ հիշողությունները փոխարինելով ավելի հաճելիներով:

Այս եզրակացությանը գիտնականները եկել են հետազոտություն կատարելով առնետների վրա: Այն առնետները, որոնց օրգանիզմում Tet1 գեն է պարունակվել, չեն վախեցել արտաքին բացասական ազդակներից, քանի որ գիտնականները նրանց նոր հիշողություններ էին հաղորդել այդ ազդակների մասին: Իսկ այն կենդանիները, որոնք չունեին այդ գենը, շարունակում էին վախի զգացում ունենալ: Այժմ մասնագետները եղանակ են փնտրում՝ բարձրացնելու Tet1 գենի կոնցենտրացիան: