ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Ընտանեկան երջանկությունը պայմանավորված է նաև գեներով

 

Նոր հետազոտության արդյունքների հիման վրա ամերիկացի գիտնականները պնդում են, որ ընտանեկան երջանկությունը և ամուսինների միջև ներդաշնակությունը մեծապես պայմանավորված է գենետիկ գործոնով: 

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նկատի ունեն 5-HTTLPR գենը, որը հայտնի է որպես «երջանկության գեն» և կանոնակարգում է սերոտոնինի (ուրախության հորմոնի) տեղափոխությունը գլխուղեղում:

Ամերիկացի գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ այդ գենի «կարճ» և «երկար» տարբերակները տարբեր կերպ են ազդում ամուսնական կյանքում ամուսինների էմոցիոնալ բավարարվածության վրա:

Հետազոտությունն անց է կացվել 20 տարի, դրան մասնակցել է 156 ամուսնական զույգ: Պարզվել է, որ մասնակիցների 17 տոկոսը ծնողներից յուրաքանչյուրից մեկական կարճ գեն է ժառանգել: Պարզվել է, որ այդ զույգերի համար ջերմ հարաբերություններն ամուսնու հետ առաջնահերթ դեր ունեն: Այս մարդկանց գիտնականները համեմատել են սենյակային բույսերի հետ, որոնք վատ մթնոլորտից խոժոռվում են: Գենի երկար տեսակի կրողներն ավելի գոհ են կյանքից: