ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Պարզվել է, թե որ թեյն է բարելավում տղամարդկանց ուղեղի աշխատանքը

 

 

Հոլանդացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց ուղեղի աշխատանքը բարելավում է կանաչ թեյը: Նման եզրակացության նրանք հանգել են 44 կամավորների հետ փորձարկումներ անցկացնելով, որոնց կեսին հանձնարարություններից բացի նաև կանաչ թեյ են տվել:

Չափվել է նաև մասնակիցների ուղեղի ակտիվությունն առաջադրանքների կատարման ժամանակ, պարզվել է, որ կանաչ թեյ խմածներն ավելի բարձր մտավոր ունակություններ են ցուցաբերել. նրանք ավելի ուշադիր են եղել և քիչ են հոգնել:

Գիտնականների կարծիքով այդ էֆեկտի պատճառը կոֆեինը և L-թեանին ամինաթթուն է:

Ավելի վաղ ճապոնացի գիտնականները պարզել էին, որ օրական երկու բաժակից ավելի թեյ խմող տարեցների մոտ հիշողության և ուշադրության խանգարման դեպքերը կրճատվում են կիսով չափ: