ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Կիլիկիայում Աֆրոդիտե աստվածուհու արձանի գլուխ է հայտնաբերվել

 

Ամերիկացի գիտնականները Թուրքիայի հարավում` Կիլիկիայի Փոքր Անտիոք տեղանքում, հայտնաբերել են Աֆրոդիտե աստվածուհու մարմարե արձանի գլուխը: Լինքոլն-Նեբրասկա համալսարանի գիտաշխատողների գտածոյի բարձրությունը 25 սմ է: Նրանց կարծիքով գտածոն թվագրվում է մ.թ.ա. 3 դարով: Իսկ Աֆրոդիտեի հետ գտածոն նույնականացվել է սանրվածքի պատճառով, որով ամենից հաճախ պատկերել են հենց այդ դիցուհուն:

2012-ին նույն տեղանքում հռոմեական խճանկար էր հայտնաբերվել 148 ք/մ տարածքով: