ՆՁԱԿ
   
 

Գիտություն

  

Ծխող տղամարդիկ ավելի ենթակա են մազաթափության ռիսկի. հետազոտություն

 

 

 Թայվանի ազգային համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որով ապացուցվել է` ծխելը վաղ տարիքում տղամարդկանց ճաղատացման ռիսկի ամենաուժեղ գործոնն է:  

Նրանք պարզել են, որ անգամ ասիացի տղամարդիկ, ովքեր գենետիկորեն ավելի կայուն են մազաթափության դեմ, քան եվրոպեոիդ ռասայի տղամարդիկ, նույնպես ենթակա են այդ ռիսկին:

Նրանք հետազոտել են 740 թայվանցի տղամարդու, որոնց միջին տարիքը եղել է 65:

Հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 20 ծխախոտ ծխած տղամարդիկ ավելի նոսր մազածածկույթ ունեն: Գիտականորեն դա բացատրվում է նրանով, որ երկարատև ծխելը թուլացնում է արյունատար անոթները, ինչի հետևանքով տեղի է ունենում արյան շրջանառության խախտում: Այդ գործընթացը հանգեցնում է մազերի թուլացմանն ու կորստին: