ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Աչքերը կկոցելը նպաստում է տեսողությանը

 

Կարճատեսները ավելի լավ տեսնելու համար հաճախ են կկոցում աչքերը։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից կկոցումը գրեթե նույն ազդեցությունն ունի, ինչ կարճատեսի համար նախատեսված օպտիկական ակնոցները։

Ինչպե՞ս. լույսը նախ անցնում է բիբով, հետո` աչքի ոսպնյակով, որն էլ հավաքում է լույսը ցանցաթախանթի վրա։ Հենց այդտեղ էլ հատուկ հյուսվածքների միջոցով լույսը վեր է ածվում գլխուղեղին փոխանցվող ազդակների և արդյունքում ծևավորվում է տեսողությունը։

Եթե աչքի ոսպնյակը տարիքային կամ ժառանգական գործոնների հետևանքով լայնանում է, պարզ ու հստակ տեսնելու ունակությունը նվազում է, ձևավորվում է կարճատեսություն։ Ոսպնյակի լայնացումը կոմպենսացնելու նպատակով մարդիկ բնազդաբար կկոցում են աչքերը, ինչի հետևանքով աչքերի մկանները ձգվում են, լայնացած ոսպնյակի ձևը փոխվում, մոտենում է իր բնական չափերին, ու տեսողությունը ժամանակավորապես կարգավորվում է։ Ի դեպ, օպտիկական լինզաներն էլ նույն ազդեցությունն ու աշխատելու նույն մեխանիզմն ունեն։