ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Գիտնականները պարզել են սուրճի և գարեջրի վնասակար և օգտակար հատկությունները

 

Թել Ավիվի համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճն ու գարեջուրը փոփոխության են ենթարկում ԴՆԹ-ի այն հատվածը, որը կապված է քաղցկեղի և ծերացման հետ:

 Իսրայելցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը կարճացնում, իսկ գարեջուրը՝ երկարացնում է քրոմոսոմների ծայրային հատվածները՝ թելոմերները, որոնք պատասխանատու են ԴՆԹ-ն վնասվածքներից պաշտպանելու համար:

 Այս եզրակացությանը գիտնականները եկել են՝ ուսումնասիրելով տարբեր մակարդակների ավելի քան 6000 ձևափոխումներ:

Գիտնականները ենթադրում են, որ առավել խոր ուսումնասիրությունները կօգնեն նրանց հասկանալ քաղցկեղի առաջացման բնույթը, որն ասոցացվում է հենց թելոմերների կարճացման հետ:

Հայտնի է, որ քաղցկեղի բջիջներն առաջանում են թելոմերների չափազանց շատ կարճանալու հետևանքով: Հնարավոր է, որ «կարճացման» գործընթացին նպաստում է մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը, ինչպես նաև՝ լարվածությունն ու օրգանիզմի ծերացումը:

Իսկ գարեջրի կիրառումն, իր հերթին, հակառակ ազդեցությունն է թողնում: Բացի այդ, գարեջրի չափավոր օգտագործումը նվազեցնում է ալյումինի թունավոր ազդեցությունը, որը, ենթադրաբար, համարվում է Ալցհեյմերի հիվանդության (կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդություն) առաջացման պատճառներից մեկը: