ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

Հայտնաբերվել է մուտացիա, որը առաջացնում է ալկոհոլի չարաշահում

 

Nature Communications ամսագրիը տեղեկացնում է. բրիտանացի գիտնականները բացահայտել են,որ գոյություն ունի մուտացիա, որը դրդում է ալկոհոլը չարաշահելուն:

 Մասնավորապես՝ նրանց հաջողվել է պարզել, որ Gabrb1 գենում մուտացիան հանգեցնում է նրան, որ կենդանիները սկսում են մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել:  Նրանք փորձ են կատարել, որի մասնակից են դարձել այդ գենում մուտացիա ունեցող մկները: Գիտնականները նկատել են, որ կենդանիները 85% դեպքերում ջրից և ոգելից խմիչքից ընտրում էին ալկոհոլը:

Գիտնականները մտադիր են պարզել՝ արդյո՞ք այս օրինաչափությունը գործում է նաև՝ մարդկանց համար: