ՆՁԱԿ
   
 

Գիտություն

 

 

Տխրության արցունքներն ու սոխից առաջացած արցունքները քիմիական տարբեր բաղադրություն ունեն

 

Էմոցիաներից առաջացած արցունքները իրենց քիմիական բաղադրությամբ ու կառուցվածքով տարբերվում են սոխից առաջացած արցունքներից։

Լուսանկարիչ Ռոզալին Ֆիշերը «Արցունքների գծագրություն» անվամբ լուսանկարների շարք է ստեղծել, որոնցում արտացոլված են տարբեր պատճառներով գոյացած արցունքների մանրադիտակային պատկերները։ Այդ լուսանկարները ավելի շուտ աբստրակտ պատկերներ են հիշեցնում։

Իսկ արցունքները քիմիական վերլուծության ենթարկելով` լուսանկարչուհին պարզել է, որ բացի հիմնական բաղադրիչներից (ջուր, սպիտակուցներ, հանքային նյութեր, հորմոններ, հակամարմիններ) ցավից և տխրությունից առաջացած արցունքները պարունակում են նաև լեյցիններ, որ ցավազրկող հատկություն ունեն, իսկ սոխից առաջացածները` լիզոցիմի ֆերմենտներ, որ բակտերիասպան հատկություն ունեն։